Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ընտրակաշառք տալու Հակակոռուպցիոն կոմիտեի հերթական բացահայտմանը։
Մինչ օրս բացահայտվում են ընտրակաշառքի դեպքեր, իսկ ուժեղ կաշառատուները անամոթաբար խոսում են ընտրություններ կեղծելուց ու կրկեսային ելույթներ են ունենում։
Այն, որ ընտրություններից մոտ 1 ամիս անց դեռևս բացահայտվում են ընտրակաշառքի դեպքեր, խոսում է դրանց աննախադեպ ծավալների մասին։
Իրենց համար կաշառք բաժանող մարդկանց խեղված ճակատագրերի համար կալուգացի Սամոները բնականաբար ոչ մի պատասխանատվություն չեն կրի, օգտագործեցին պրծան։
Սամոների համար մարդիկ եղել են ու կմնան ընտրակաշառք բաժանելու ու ցույցի մատերիալ։