Մենք մեր գաղտնի պլանն ունենք. Կարապետյան Մենք մեր գաղտնի պլանն ունենք. Կարապետյան

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ հանդիպումներ է ունեցել ընդդիմադիր «ինչ-որ ուժերի առաջնորդների հետ»։

Որոշումների ու ծրագրերի մասին հարցին ի պատասխան ասել է. «Չեմ կարող ձեզ ասել, մենք մեր գաղտնի պլանը ունենք, հո չենք բացելու՝ Փաշինյանին հեռացնելու պլանը»։

Հարցին՝ ինքն է լինելու ընդդիմության առաջնորդը, թե Ռոբերտ Քոչարյանը, Կարապետյանը պատասխանել է. «Քոչարյանն իր դաշինքով ընդդիմության առաջնորդն է, ես մեր դաշինքի ընդդիմության առաջնորդը։ Կիսելու բան չունենք»։

ԱԺ մանդատները վերցնել-չվերցնելու մասին հարցին ի պատասխան էլ ասել է, թե դեռ որոշում չունեն։ Իսկ ընտրողներից ստացած «մեսիջների» մասին նշել է. «Մեսիջները մոտավորապես այսպիսին են՝ 40 տոկոսը դեռ էմոցիաների տակ են, նրանց մեջ ինչ-որ մարդիկ դեռ պրովոկացիաներ են անում, ցանկանում են՝ չվերցնենք։ 60 տոկոսը հակառակը, ասում է՝ վերցնենք»։

Leave a comment