https://arm.sputniknews.ru/20260630/lurj-mi-ynduneq-samvel-karapetjany-rvomanvos-petrvosjani-hajtararutjan-masin-104005626.html
Լուրջ մի ընդունեք. Սամվել Կարապետյանը` Ռոմանոս Պետրոսյանի հայտարարության մասին
Լուրջ մի ընդունեք. Սամվել Կարապետյանը` Ռոմանոս Պետրոսյանի հայտարարության մասին
Sputnik Արմենիա
Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, թե հուլիսի կեսերին կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ–ը հանրային գերակա շահ ճանաչելու մասին։ 30.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-30T14:12+0400
2026-06-30T14:12+0400
2026-06-30T14:14+0400
սամվել կարապետյան
ռոմանոս պետրոսյան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
ազգայնացում / պետականացում
պետականացում
հանրային գերակա շահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1e/104006290_0:0:1600:900_1920x0_80_0_0_8cb0465b8fa9f5700cc09279636f9d3f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը կոչ է անում լուրջ չվերաբերվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի պետականացման մասին հայտարարություններին։ Այս մասին նա ասաց դատական նիստից առաջ ճեպազրույցի ժամանակ։Ինչպես հայտնել ենք, հունիսի 29-ին ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարեց, թե հուլիսի կեսերին կառավարությունը որոշում կընդունի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն հանրային գերակա շահ ճանաչելու մասին, որին կհաջորդեն արդեն շուկայական արժեքի գնահատումը և փոխհատուցումը։ՀՀիշեցնենք` հունիսի 22–ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց։ Սահմանվել էր ՀԷՑ–ի 100 տոկոս բաժնետոմսերի օտարման համար եռամսյա ժամկետ, որը լրացել է մայիսի 25–ին։ Եռամսյա այս ժամկետում կառավարության, տվյալ դեպքում ՏԿԵՆ–ի հետ, պետք է տեղի ունենային բանակցություններ` ընկերության վաճառքի գնի շուրջ։ Ընդհանուր հայտարարի չգալու դեպքում հանրային գերակա շահի տարբերակով պետք է տեղի ունենա գործընթացը։Մայիսի 8–ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը ՀԷՑ–ը ձեռք բերելու համար 380 000 դոլար է առաջարկել սեփականատերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին։Կարապետյանը գումարի այս չափն անընդունելի է համարել ու բանակցությունները չեն կայացել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1e/104006290_72:0:1272:900_1920x0_80_0_0_49dcc22158bd237faf028f2d23051ff3.jpg.webp
սամվել կարապետյան, ռոմանոս պետրոսյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), ազգայնացում / պետականացում, պետականացում, հանրային գերակա շահ
սամվել կարապետյան, ռոմանոս պետրոսյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), ազգայնացում / պետականացում, պետականացում, հանրային գերակա շահ
Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, թե հուլիսի կեսերին կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ–ը հանրային գերակա շահ ճանաչելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը կոչ է անում լուրջ չվերաբերվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի պետականացման մասին հայտարարություններին։ Այս մասին նա ասաց դատական նիստից առաջ ճեպազրույցի ժամանակ։
«Լուրջ մի ընդունեք։ Իրենք արդեն ՀԷՑ–ը «գցել են» իրենց ոտքերին։ Դուք տեսնում եք` բոլոր ցուցանիշները կատաստրոֆիկ են, դրա համար այդ քայլերը պետք է չձեռնարկեն»,– ասաց Կարապետյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց։ Սահմանվել էր ՀԷՑ–ի 100 տոկոս բաժնետոմսերի օտարման համար եռամսյա ժամկետ, որը լրացել է մայիսի 25–ին։ Եռամսյա այս ժամկետում կառավարության, տվյալ դեպքում ՏԿԵՆ–ի հետ, պետք է տեղի ունենային բանակցություններ` ընկերության վաճառքի գնի շուրջ։ Ընդհանուր հայտարարի չգալու դեպքում հանրային գերակա շահի տարբերակով պետք է տեղի ունենա գործընթացը։
Կարապետյանը գումարի այս չափն անընդունելի է համարել ու բանակցությունները չեն կայացել։