Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է

Քաղաքականություն

08.10.2026 | 10:52

Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 8-ին աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան։ Ադրբեջանական լրատվամիջոցները՝ Թուրքմենբաշիի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ, արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովը, այլ պաշտոնատար անձինք:

Հավելենք, որ  Թուրքմենստանում տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես մասնակցելու է նիստին։ Ռուսական կողմը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ծրագրված չէ։ Չի հաղորդվել նաև ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հնարավոր հանդիպման մասին։

Միաժամանակ, Թուրքմենստանում անցկացվելու է Կասպյան բնապահպանական գագաթնաժողովը, որին կմասնակցեն Կասպից ծովին հարակից բոլոր հինգ պետությունների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի ղեկավարները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment