Ուկրաինական հարձակումների հետևանքով Բելգորոդի մարզում 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել

https://arm.sputniknews.ru/20260630/ukrainakan-hardzakumneri-hetevanqvov-belgvorvodi-marzum-1-mard-zvohvel-e-4-y-viravvorvel-104002657.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1e/103999385_0:0:2732:2048_1920x0_80_0_0_0addd44d45158ad6bb2090a670636f9c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բելգորոդ, ուկրաինա, զոհ, վիրավոր

բելգորոդ, ուկրաինա, զոհ, վիրավոր

Բաժանորդագրվել

Վիրավորները բաց կոտրվածքներ ունեն։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Ուկրաինական զինուժի հարձակումների հետևանքով Բելգորոդի մարզում 1 մարդ զոհվել է, ևս 4-ը՝ վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է մարզի օպերատիվ շտաբը։

Նշվում է, որ Շեբեկինոյի շրջանի Նիժնեե Բերյոզովո-Վտորոյե գյուղում FPV անօդաչուն մեքենայի է հարվածել։ Ինքնապաշտպանության ուժերի մարտիկները 2 տղամարդու տեղափոխել են Շեբեկինոյի կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Վիրավորներից մեկը ծանր վիճակում է եղել, և, չնայած բժիշկների ջանքերին, նա մահացել է ստացած վնասվածքներից։

«Երկրորդ տղամարդը ստացել է բեկորային վնասվածք և ոտքի բաց կոտրվածք։ Նրան մասնագիտացված բաժանմունք են տեղափոխել։ Մեքենան վնասվել է», – ասված է հաղորդագրությունում։

Բացի այդ, օպերատիվ շտաբի տեղեկություններով, Շեբեկինոյում FPV անօդաչուի հարձակման հետևանքով մի տղամարդ բեկորային բազմաթիվ վնասվածքներ է ստացել, նրան հիվանդանոց են տեղափոխել ծանր վիճակում

Ցերկովնի գյուղում երկու տուժածներ նույնպես ծանր վիճակում են՝ կնոջ մոտ սրունքոսկրի բաց կոտրվածք են ախտորոշել, տղամարդը բազմաթիվ բեկորային վնասվածքներ ունի։ Բուժօգնություն ստանալուց հետո նրանց պատրաստվում են տեղափոխել շրջանային կլինիկական հիվանդանոց։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment