Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը
Երգիչ Անդրեն ֆեյսբուքյան իր էջում դստեր հետ լուսանկար է տեղադրել, որին կից գրել է.
«Ծնունդդ շնորհավոր, իմ ամենաթանկ։
Երկու տարի է՝ մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի։ Բայց քեզ իմ սիրուց ոչ ոք չի կարող զրկել։ Ես չեմ դատում․ ժամանակը, ճշմարտությունն ու օրենքն ամեն ինչ իրենց տեղը կդնեն։ Իսկ ես պայքարելու եմ՝ մինչև նորից քեզ գրկեմ, իմ հավերժ բալիկ»։