ArmDay.am | Անահիտ Ավանեսյանը Թուրքիա կգնա

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Թուրքիա կգնա, այս մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավանեսյանը հուլիսի 1-ից 2-ը կլինի Ստամբուլում՝ մասնակցելու «Երկրաշարժերի առողջապահական ազդեցության նվազեցմանն ուղղված առողջապահական համակարգերի պատրաստվածություն և արձագանքում» խորագրով նախարարական համաժողովին։

Անահիտ Ավանեսյանի` Թուրքիայի Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

Leave a comment