Գերմանիայի հավաքականն ավարտեց ելույթներն ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում։
1/16 եզրափակիչում Բունդեսթիմը հետխաղային 11-մետրանոցներով պարտվեց Պարագվայի հավաքականին (տեսանյութ):
Մայամիում կայացած հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով։
1/8 եզրափակիչում Պարագվայի հավաքականի մրցակիցը կլինի Ֆրանսիա – Շվեդիա զույգի հաղթողը:
ԱԱ-2026, 1/16 եզրափակիչ
Գերմանիա – Պարագվայ՝ 1:1 (11-մետրանոցներով` 3:4)
Կայ Հավերց, 54 – Խուլիո Էնցիսիո, 42