Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Քաղաքականություն

29.06.2026 | 21:35

Սահմանադրական դատարանում ընտրական վեճի քննության ընթացքում քննարկվեց «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանին որպես վկա հրավիրելու միջնորդությունը։

Միջնորդության վերաբերյալ ՔՊ ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ այն ենթակա չէ բավարարման։

«Էն բոլոր տվյալները, որոնց մասին առնվազն ես լսել եմ, որ պարոն Իոաննիսյանը խոսել է, բոլորը եղել են հրապարակային առկա տվյալների վերարտադրություն։ Որևիցե հատուկ տեղեկատվություն, որ պարզ լինի, որ ինքը անձամբ տիրապետում է, օրինակ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն չի տիրապետում, թեև հիմնական հրապարակումները դրան են վերաբերել, առնվազն ինձ հայտնի չէ։ Եթե կա այդպիսի տեղեկատվություն թող հնչեցվի, եթե չկա, ապա կարծում եմ՝ միջնորդությունը ենթակա է մերժման: Ես խնդիր չեմ տեսնում Իոաննիսյանին հրավիրելու, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի ավելորդ»,- պարզաբանեց Գրիգորյանը։

Դատարանն այս միջնորդության վերաբերյալ որոշումը կկայացնի աշխատակարգային նիստում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment