Գերմանիայի Շտադե քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով կան զոհեր


Գերմանիայի հյուսիսում գտնվող Շտադե քաղաքի երիտասարդական կենտրոնի մոտ տղամարդը կրակ է բացել մարդկանց վրա։ Կան զոհեր և վիրավորներ՝ հաղորդում է DPA-ն՝ հղում անելով ոստիկանության խոսնակին։


Տեղական լրատվամիջոցները հաղորդում են հինգ զոհի մասին։ Ձերբակալվել է երկու անձ, մեկը՝ կասկածյալը: Նրա դրդապատճառները դեռևս անհայտ են։


Հանցագործության վայրում ընթանում է խոշոր ոստիկանական գործողություն, բնակիչներին կոչ է արվում հեռու լինել այդ տարածքից։


Շտադեն գտնվում է Համբուրգից արևմուտք և ունի մոտավորապես 50000 բնակիչ։

Leave a comment