Sputnik Արմենիայի անունից խաբեության փորձ է արվում. ոստիկանություն հաղորդում է ներկայացվել

https://arm.sputniknews.ru/20260629/sputnik-armeniaji-anunic-khabeutjan-pvordz-e-arvum-vostikanutjun-haghvordum-e-nerkajacvel-103985759.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/02/23971803_0:0:1425:1068_1920x0_80_0_0_5d5ecda67929c4aa18679b2c2cdd7d9f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

sputnik, sputnik արմենիա ռադիոկայան, sputnik armenia tv, խաբեություն, հհ ոստիկանություն, ներքին գործերի նախարարություն (նգն)

sputnik, sputnik արմենիա ռադիոկայան, sputnik armenia tv, խաբեություն, հհ ոստիկանություն, ներքին գործերի նախարարություն (նգն)

Բաժանորդագրվել

Դեպքի առթիվ հաղորդում ենք ներկայացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանություն։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Խաբեության նոր սխեմա է գործի դրվել, ու այս անգամ մեր խմբագրությունը՝ Sputnik Արմենիան է հայտնվել սխեմայի կենտրոնում։ Արդեն տևական ժամանակ է՝ մեզ հայտնի է դարձել, որ անհայտ անձը զանգահարում է տարբեր գերատեսչություններ, ներկայանում Sputnik Արմենիայի աշխատակից և առաջարկում հոդված պատրաստել։ Մենք դեռ ամիսներ առաջ հաղորդում ենք ներկայացրել ոստիկանություն, ինչպես նաև պաշտոնական գրություններ ենք ուղարկել մի շարք առանցքային գերատեսչություններ՝ նախազգուշացնելով այս ամենի մասին։

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ կրկին նմանատիպ դեպք է գրանցվել. կապ են հաստատել պետական մարմիններից մեկի հետ, ընդ որում՝ զանգահարելով գերատեսչության ղեկավարի անձնական հեռախոսահամարին՝ WhatsApp-ի միջոցով։

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ մենք որոշեցինք հանրայնացնել և կրկին նախազգուշացնել։

Եվ այսպես, անհայտ անձը մե՛կ ներկայանում է լրագրող, մե՛կ տնօրենի օգնական, կարող է նույնիսկ խմբագրության աշխատակիցների՝ ձեզ ծանոթ անուններ հնչեցնել՝ վստահության համար։

Խնդրում ենք զգոն լինել և չդառնալ խաբեության զոհ։ Մենք ունենք հստակ աշխատելաոճ․ եթե առկա չեն անձնական, ընկերական կապեր տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ, ապա կապը հաստատվում է մամուլի խոսնակների միջոցով։

Հիշեցնենք, որ այս դեպքի առթիվ հաղորդում ենք ներկայացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանություն։

Leave a comment