ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Հայաստանում մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիին։
Հանդիպման նպատակն էր «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց եւ ընդունող համայնքների համար հիմնական ենթակառուցվածքների եւ սոցիալական ինտեգրման աջակցության ծրագրի» ամփոփումը եւ արդյունքների քննարկումը։
Երկամյա ծրագրի իրականացման շնորհիվ ՀՀ համայնքներում կառուցվել են 10 կացարաններ, վերանորոգվել են 10 գյուղական ամբուլատորիաներ, տեղադրվել են 74 էներգետիկ կայաններ, ինչպես նաեւ Ճամբարակ եւ Գորիս բնակավայրերում կառուցվել են ջրավազաններ։
Նախարարի տեղակալը ընդգծել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի կարեւորությունը, ինչպես նաեւ իրականացվող եւ պլանավորվող ծրագրերի ներդրումը Հայաստանի համայնքների հզորացման, ապակենտրոնացման եւ սոցիալական զարգացման գործում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: