Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման գործում մոտ ապագայում արդյունքների հասնելու կարևորությունը։
«Ես կցանկանայի հատուկ ընդգծել, որ մոտ ապագայում պետք է երկխոսության միջոցով արդյունքների հասնենք ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման հարցում։ Որպես դաշնակից, որը կարող է երկխոսել երկու կողմերի հետ, նախաձեռնել արդյունավետ գործընթացներ և իր արդար ու հավասարակշռված դիրքորոշման շնորհիվ վայելել երկու կողմերի վստահությունը, մենք կշարունակենք ակտիվորեն նպաստել խաղաղության հաստատման ջանքերին»,- հայտարարել է Էրդողանը՝ դիմելով Ստամբուլում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական գագաթնաժողովի մասնակիցներին։