Թրամփն անարգել է իր սեփական նախագահությունը․ ԱՄՆ նախկին պետքարտուղարը՝ Իրանի մասին

ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին խոսել է Իրանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունների մասին։

«Թրամփը հետապնդում էր այս համաձայնագիրը [Իրանի հետ միջուկային համաձայնագիրը / Համատեղ համապարփակ գործողության ծրագիր] քարոզարշավի մեկնարկի պահից։ Ասեմ, որ սա Օբամայի մի տեսակ նվաճում էր՝ մի բան, որը նախագահ Օբաման կաներ»,- ասել է Քերրին։

Քերրին նշել է, որ սա Թրամփի կողմից բազմաթիվ գործողությունների դրդապատճառ է հանդիսացել՝ Օբամայի նախագահությունը այսպես ասած անարգելու համար, ինչը նա չի արել։

«Կարծում եմ՝ նա անարգել է իր սեփականը՝ այստեղ ռազմական գործողությունների շտապողականությամբ ու համաշխարհային մակարդակով կորցրած հեղինակությամբ»,- հավելել է Քերրին։

Leave a comment