Քաղաքականություն
29.06.2026 | 15:06
Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում պայքարին միացել է նաև Հայկ Կոնջորյանը։ Նշենք, որ նա առաջադրվել էր ԱԺ նախագահի թեկնածու դառնալու համար։
Մինչ այս Factor.am-ը հայտնել էր, որ փոխնախագահի պաշտոնին հավակնում են Վահագն Ալեքսանյանը, Արման Եղոյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Ալխաս Ղազարյանը։
Այսօր ՔՊ նիստ է տեղի ունենալու, որտեղ որոշվելու է՝ ովքեր են փոխնախագահի թեկնածուները։
Նշենք, որ ԱԺ նախագահն ունի երեք տեղակալ, որոնցից երկուսը ներկայացնում են իշխանությունը, մեկը՝ ընդդիմությունը։ Ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնը կհասնի «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը, եթե այն վերցնի իր պատգամավորական մանդատները։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ՔՊ վարչությունը հաստատել էր Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում։
Նարեկ Կիրակոսյան