Կիևը մեծացնում է Մեքսիկայի խոշորագույն թմրակարտելների հետ գործակցությունը. ՌԴ ԱՀԾ

Բաժանորդագրվել

ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը նշել է, որ ուկրաինական ուժային կառույցները գիտակցաբար նպաստում են Լատինական Ամերիկայից Եվրոպա թմրանյութերի տարանցման աճին:

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Ուկրաինան մեծացնում է Մեքսիկայի խոշորագույն թմրակարտելների հետ գործակցությունը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ)։

Ծառայության հայտարարության մեջ ասվում է, որ ուկրաինական ուժային կառույցները գիտակցաբար նպաստում են Լատինական Ամերիկայից Եվրոպա թմրանյութերի տարանցման աճին:

Նշվում է, որ Լատինական Ամերիկայի առաջատար հանցավոր խմբավորումները Ուկրաինան դիտարկում են որպես Եվրոպայի շուկաներ թմրանյութեր մատակարարելու անվտանգ միջանցք:

Օդեսայի մարզի նավահանգիստները դառնում են Լեհաստանի, Մոլդովայի և Ռումինիայի տարածքով դեպի Եվրոպա թմրանյութերի տարանցման ուղիների հիմնական փոխադրման բազա։

Այսպիսով, ինչպես ընդգծել են ԱՀԾ-ում, Վլադիմիր Զելենսկու ռեժիմը ձգտում է եկամուտ ստանալ թմրանյութերի տարանցումից, քանի որ արևմտյան հովանավորներն անկարող են բավարարել նրա բոլոր պահանջները։

Բացի այդ, ըստ ԱՎԾ-ի, լատինաամերիկյան թմրակարտելները օգնում են Ուկրաինային նոր վարձկաններ ներգրավել Ուկրաինայի զինված ուժերում:

Կիևի ռեժիմի փրկությունը մեր ծրագրերում չկա. Պուտին

Leave a comment