Էրդողանի վարչակազմի արձագանքը Նեթանյահուի կաբինետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

https://arm.sputniknews.ru/20260629/erdvoghani-varchakazmi-ardzaganqy-netanjahui-kabineti-kvoghmic-hajvoc-ceghaspanutjan-tshanachmany-103970899.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/03/63831637_89:0:1512:1067_1920x0_80_0_0_5dc39e25a4b0a5f0df9c00aa0fe02cb6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռեջեփ թայիփ էրդողան, ցեղասպանություն, հայոց ցեղասպանություն, թուրքիա, իսրայել, բենիամին նեթանյահու, գազայի հատված

ռեջեփ թայիփ էրդողան, ցեղասպանություն, հայոց ցեղասպանություն, թուրքիա, իսրայել, բենիամին նեթանյահու, գազայի հատված

Բաժանորդագրվել

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը երեկ հայտարարություն տարածեց` Իսրայելի կառավարության որոշումը որակելով քաղաքական։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմն արձագանքել է Իսրայելի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

Ավելի վաղ Իսրայելի կառավարությունը հաստատեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի Հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթին Դուրանը քննադատել է Իսրայելին` երկրի ղեկավարներին անվանելով երեսպաշտ։ Նա մեղադրել է Իսրայելի կառավարությանը Գազայում ցեղասպանություն իրականացնելու և «1915 թվականի իրադարձությունները որպես քաղաքական զենք օգտագործելու» փորձի մեջ։

«Սա անօգուտ փորձ է՝ թաքցնելու իր թափած անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ իր անպատժելի հանցագործությունները… Իսրայելը Գազայում կոտորել է տասնյակ հազարավոր անմեղ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների, կանանց և տարեցների` առանց աչք թարթելու», – գրել է նա X-ում։

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Իսրայելի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը որակել էր քաղաքական և այն կապել Գազայում տիրող իրավիճակի հետ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը շեշտել էր, որ «իսրայելական կառավարությունը ձգտում է թաքցնել իր սեփական հանցագործությունները՝ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ քաղաքական որոշում կայացնելով»։

Leave a comment