ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել են Lion Finance Group-ի կազմակերպած Investor Day միջոցառմանը։ Հանդիպմանը ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական զարգացումներն ու հեռանկարները, հարկաբյուջետային քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաև պետական ֆինանսների արդյունավետ կառավարմանն ու երկարաժամկետ տնտեսական աճին ուղղված բարեփոխումները։
«ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել են Lion Finance Group միջազգային ընկերության կողմից կազմակերպված Investor Day միջոցառմանը, որը կարևոր հարթակ է միջազգային ինստիտուցիոնալ ներդրողների և վերլուծաբանների հետ շփումների համար, ինչպես նաև հնարավորություն՝ ներկայացնելու ՀՀ մակրոտնտեսական զարգացումները և հեռանկարները։
Միջոցառմանը ներկա են գտնվել տարածաշրջանում գործունեություն ծավալող մի շարք առաջատար միջազգային ներդրումային ընկերությունների, այդ թվում՝ Firebird, M&G Investments, Morgan Stanley կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Citigroup և JPMorgan Chase ընկերությունների ավագ վերլուծաբաններ։
Միջոցառման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ ընդգծելով մակրոտնտեսական կայունության պահպանմանը, պետական ֆինանսների արդյունավետ կառավարմանը և երկարաժամկետ տնտեսական աճի ապահովմանն ուղղված Կառավարության քաղաքականությունն ու իրականացվող բարեփոխումները»,- ասված է ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունում։