Քաղաքական հայացքների համար պաշտոնից հեռացրել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամին

«Ուժեղ Հայաստանի»-ի անդամ Հայաստան Հակոբյանը պնդում է՝ իրեն աշխատանքից հեռացրել են քաղաքական հայացքների համար։ Այս մասին Հակոբյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

«Հարգելի՛ ընկերներ, հարազատներ, ուսանողներ, տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր քաղաքական հայացքների համար անվստահության հիմքով ինձ ազատեցին իմ զբաղեցրած պաշտոնից` Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի կազմակերպադաստիարակչական աշխատանքների գծով կազմակերպիչ, հ. Լեզվի և գրականության դասախոս, մի աշխատանք, որին 31 տարի անմնացորդ նվիրվել եմ, սիրել եմ աշակերտներիս և ուսանողներիս, դաստիարակել հայրենիքի համար արժանի զավակներ, որի վկայությունն են ԿԳՄՍ նախարարի շնորհակալագիրը, տնօրենների շնորհակալագրերը, իսկ ամենակարևորը ուսանողներիս, ծնողներիս և կոլեգաներիս գնահատանքը։

Լինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է։

Շնորհակալություն եմ հայտնում ուսանողներիս, ծնողներիս և կոլեգաներիս ինձ գնահատելու, հարգելու և կողքիս լինելու համար»։

Leave a comment