Հայաստանի անտառային և լեռնային հատվածներում տեղադրվել են արջերի մասին զգուշացնող ցուցանակներ

Հայաստանի անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են տեղեկատվական ցուցանակներ, որոնք զգուշացնում են արջերի հնարավոր ներկայության մասին։

Այս մասին գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Անի Հակոբյանը։

Նշվում է, որ ցուցանակների նպատակն է բարձրացնել այցելուների իրազեկվածությունը և նպաստել մարդու և վայրի կենդանիների անվտանգ համակեցությանը։

—00—ՍՊ

Leave a comment