Արարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա


Հունիսի 25-ին՝ գիշերվա ժամը 3:30-ին, Արարատի մարզի Արևշատ գյուղի հատվածում ծառայություն իրականացնելիս, պարեկները կանգնեցրել են «ՎԱԶ-21074» մակնիշի մի ավտոմեքենա։ Ստուգման ընթացքում պարեկները մեքենայում նկատել են մեծ քանակի օղիներ, որոնց վերաբերյալ վարորդը՝ մայրաքաղաքի Շիրակի փողոցի բնակիչ 24-ամյա երիտասարդը, հայտնել է, թե սրահում և բեռնախցիկում գտնվող 120 շիշ կեղծ օղին ձեռք է բերել շուկայում՝ վերավաճառելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:


 


Երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին, պահպանվող հատուկ տարածքում մեքենան կնիքվել է։


 


Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն։


 


Հանգամանքները պարզվում են։

Դիտումների քանակ6

Leave a comment