Իրանական գումարներից 6 մլրդ դոլարը կապասառեցվի. Փեզեշքիան

https://arm.sputniknews.ru/20260629/iranakan-gumarneric-6-mlrd-dvolary-kapasarecvi-pezeshqian-103966402.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0d/90076359_177:0:1600:1067_1920x0_80_0_0_d64ff64255bba906d9b8d59d2a7ecc9d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոլար, մասուդ փեզեշքիան

ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոլար, մասուդ փեզեշքիան

Բաժանորդագրվել

ԱՄՆ–ի հետ պայմանավորվածությունների շրջանակում ընդհանուր 12 մլրդ դոլար իրանական միջոցներ պետք է ապասառեցվեն։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտնել է, որ ԱՄՆ–ի հետ գործարքի շրջանակում իրանական 6 մլրդ դոլար կապասառեցվի։ Այս մասին հայտնում է IRNA–ն։

«Կատարում գտնվող ընդհանուր 12 մլրդ դոլար իրանական միջոցներից 6 մլրդ դոլարը կապասառեցվի և կվերադարձվի երկիր։ Այդ գումարի մյուս մասի վերադարձի հետ կապված աշխատանքները ևս շարունակվում են», – ասել է Իրանի նախագահը այաթոլա Շոբայրի Զանջանիի հետ հանդիպմանը։

Նա նաև հայտնել է, որ պայմանավորվածությունների շրջանակում վերացվել են նավթային և նավթաքիմիական ոլորտների սահմանափակումները։

Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:

Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել:

Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար:

ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բանակցել հունիսի 30-ին Դոհայում. Axios

Leave a comment