https://arm.sputniknews.ru/20260629/miak-tshanaparhy-sa-e-inch-e-arajarkum-avinjany-erevani-kentrvonum-ertevekutjan-hamar-103957376.html
Միակ ճանապարհը սա է. ինչ է առաջարկում Ավինյանը Երևանի կենտրոնում երթևեկության համար
Միակ ճանապարհը սա է. ինչ է առաջարկում Ավինյանը Երևանի կենտրոնում երթևեկության համար
Sputnik Արմենիա
Ըստ քաղաքապետի՝ որպես առաջնային ծրագիր պետք է դիտարկել մետրոյի կայարանների հարակից տարածքներում մեծ ավտոկայանատեղիներ ունենալը։ 29.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-29T11:36+0400
2026-06-29T11:36+0400
2026-06-29T11:36+0400
տիգրան ավինյան
երևանի քաղաքապետարան
երևան
խցանում
տրանսպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/1445/94/14459411_0:79:1498:922_1920x0_80_0_0_db74159d3808fd85ba7b7285bf5d1937.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Երևանի Կենտրոն վարչական շրջանում երթևեկող մեքենաների 35%-ն ընդամնեը 2 կմ է երթևեկում, ծանրաբեռնվածությունը պետք է լինի հանրային տրանսպորտում։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը` ներկայացնելով կենտրոնում կատարված ուսումնասիրությունները։Նրա խոսքով` ընթանում են շինարարություններ, նոր կամուրջների կառուցման ծրագրեր, բայց այնուամենայնիվ Երևանի, հատկապես՝ փոքր կենտրոնի փողոցներն ավելի լայնանալու հնարավորություն չունեն։ Ըստ Ավինյանի` տարեցտարի ավելի շատ մարդատար մեքենաներ են քաղաքում հայտնվում և առաջին բանը, որ պետք է արվի` հանրային տրանսպորտի համար բոլոր հնարավոր տեղերում առանձնացված գծեր ունենալն է, որպեսզի հանրային տրանսպորտով ուղևորությունները դառնան ավելի արագ։Շեշտեց՝ գերծանրաբեռնված հատվածներում չպետք է մեքենաները շատ լինեն, այդ ծանրաբեռնվածությունը պետք է կենտրոնանա հանրային տրանսպորտի վրա: Ավինյանը նաև հանձնարարեց` որպես առաջնային ծրագիր պետք է դիտարկել մետրոյի կայարանների հարակից տարածքներում մեծ ավտոկայանատեղիներ ունենալը։ Ընդգծեց` մարդիկ պետք է կարողնանա գալ և կայանել իրենց մեքենաները այդ հատվածներում, ապա իրենց շարժը շարունակել հանրային տրանսպորտով։
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1445/94/14459411_83:0:1416:1000_1920x0_80_0_0_d11977a3387be535db9ec754e17a5612.jpg.webp
տիգրան ավինյան, երևանի քաղաքապետարան, երևան, խցանում, տրանսպորտ
տիգրան ավինյան, երևանի քաղաքապետարան, երևան, խցանում, տրանսպորտ
Ըստ քաղաքապետի՝ որպես առաջնային ծրագիր պետք է դիտարկել մետրոյի կայարանների հարակից տարածքներում մեծ ավտոկայանատեղիներ ունենալը։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Երևանի Կենտրոն վարչական շրջանում երթևեկող մեքենաների 35%-ն ընդամնեը 2 կմ է երթևեկում, ծանրաբեռնվածությունը պետք է լինի հանրային տրանսպորտում։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը` ներկայացնելով կենտրոնում կատարված ուսումնասիրությունները։
«Կենտրոնում երթևեկող թեթև մարդատար մեքենաների շարժը վերջին շրջանում ուսումնասիրվել է: Միջինում 10-20 կմ/ժ արագությամբ են երթևեկում մեքենաները կենտրոնում պիկ ժամերին, բայց ֆիքսենք, որ մարդու քայլքը միջինում 5 կմ/ժ է:
Կենտրոնում թեթև մարդատար մեքենայով երթևեկության մոտ 35%-ը 2 կմ հեռավորության համար է իրականացվում: Հիմնականում միայն կենտրոնում է այդպես լինում»,- նշեց Ավինյանը:
Նրա խոսքով` ընթանում են շինարարություններ, նոր կամուրջների կառուցման ծրագրեր, բայց այնուամենայնիվ Երևանի, հատկապես՝ փոքր կենտրոնի փողոցներն ավելի լայնանալու հնարավորություն չունեն։ Ըստ Ավինյանի` տարեցտարի ավելի շատ մարդատար մեքենաներ են քաղաքում հայտնվում և առաջին բանը, որ պետք է արվի` հանրային տրանսպորտի համար բոլոր հնարավոր տեղերում առանձնացված գծեր ունենալն է, որպեսզի հանրային տրանսպորտով ուղևորությունները դառնան ավելի արագ։
Շեշտեց՝ գերծանրաբեռնված հատվածներում չպետք է մեքենաները շատ լինեն, այդ ծանրաբեռնվածությունը պետք է կենտրոնանա հանրային տրանսպորտի վրա:
Ավինյանը նաև հանձնարարեց` որպես առաջնային ծրագիր պետք է դիտարկել մետրոյի կայարանների հարակից տարածքներում մեծ ավտոկայանատեղիներ ունենալը։ Ընդգծեց` մարդիկ պետք է կարողնանա գալ և կայանել իրենց մեքենաները այդ հատվածներում, ապա իրենց շարժը շարունակել հանրային տրանսպորտով։