Փամբակ գետում ջրասուզակները հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը

Բաժանորդագրվել

Որոնողական աշխատանքներին մասնակցում էին նաև մեծ թվով կամավորներ։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik․ Փամբակ գետում ջրասուզակները հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած՝ Վանաձորի բնակիչ 36-ամյա Տիգրան Կարապետյանի մարմինը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Հիշեցնենք՝ հունիսի 27-ին հայտնի դարձավ, որ փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի։ Պարզվել էր, որ ջրահեղձ եղած տղամարդը Վանաձորի բնակիչ 30-ամյա Սևակ Մայիլյանն է, որը եղել է վթարի ենթարկված մեքենայի ուղևորը։ 2 օր գետում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում էին վարորդին՝ 36-ամյա Տիգրան Կարապետյանին հայտնաբերելու ուղղությամբ։

Որոնողական աշխատանքներին միացել էին նաև մեծ թվով կամավորներ, ինչպես նաև ջրահեղձ եղած քաղաքացու հարազատներն ու ընկերները։

Փրկարարներին միացել էր Սևանի ջրասուզակ Վահե Մելքոնյանը, որն օրեր առաջ նույն գետից դուրս էր բերել ջրահեղձ եղած երկու քույրերի մարմինները։

Leave a comment