ԱԱ-2026. Վերջին վայրկյաններին հաղթական գոլ` փլեյ-օֆֆի մեկնարկային խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում մեկնարկեց փլեյ-օֆֆ փուլը:

Առաջին 1/16 եզրափակիչում մրցեցին Հարավաֆրիկյան Հանրապետության ու Կանադայի հավաքականները: Լոս Անջելեսի «Սոֆի» ստադիոնում կայացած խաղում կանադացիները հաղթեցին նվազագույն հաշվով` հաղթական գոլը խփելով ավելացված ժամանակում։ Աչքի ընկավ ամերիկյան «Լոս Անջելեսի» կիսապաշտպան Ստիվեն Էուշտակիուն։

1/8 եզրափակիչում Կանադայի հավաքականի մրցակիցը կլինի Նիդերլանդներ – Մարոկկո զույգի հաղթողը:

ԱԱ-2026-ը կավարտվի հուլիսի 19-ին: Պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցում է 48 հավաքական:

ԱԱ-2026, 1/16 եզրափակիչ

Հարավաֆրիկյան Հանրապետություն – Կանադա` 0:1 (տեսանյութ)

Ստիվեն Էուշտակիու, 90+2

Leave a comment