Գնդերեցներն իրենց հոգևոր ծառայությունը կշարունակեն նոր վայրերում

https://arm.sputniknews.ru/20260207/gnderecnern-irenc-hvogevvor-tsarajutjuny-ksharunaken-nvor-vajrerum-98548599.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/07/98548177_67:0:1134:800_1920x0_80_0_0_3077b0739a4fe34a9966bf338ce669f7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գնդերեց, հայ առաքելական եկեղեցի, հհ պաշտպանության նախարարություն (պն), կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ

գնդերեց, հայ առաքելական եկեղեցի, հհ պաշտպանության նախարարություն (պն), կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ

Բաժանորդագրվել

Կաթողիկոսը գոհունակությամբ է անդրադարձել հոգևոր հայրերի նվիրյալ ծառայությանը՝ ի նպաստ հայոց բանակում հոգևոր-բարոյական առողջ մթնոլորտի ձևավորման։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Գնդերեց քահանա հայրերը, որոնց ծառայությունը փետրվարի 1-ից դադարեցվել էր ՀՀ զինված ուժերում, այսօր հոգևոր նոր նշանակում ստացան Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

Նշվում է, որ Գարեգին 2–րդն այսօր ընդունել է նրանց և իր գնահատանքն ու հայրական օրհնությունը բերել։

«Կաթողիկոսը գոհունակությամբ է անդրադարձել հոգևոր հայրերի նվիրյալ ծառայությանը՝ ի նպաստ հայոց բանակում հոգևոր-բարոյական առողջ մթնոլորտի ձևավորման, զինվորականների հավատքի, առ հայրենին սիրո և մարտական ոգու զորացման»,– ասված է հաղորդագրության մեջ։

Կատարելով հոգևոր սպասավորների նոր նշանակումներ՝ Գարեգին 2–րդը քահանա հայրերին հորդորել է նույն նվիրումով և հանձնառու ոգով շարունակել հոգեփրկչական իրենց առաքելությունը ծառայության նոր վայրերում։

Հիշեցնենք՝ հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրաման էր ստորագրել, ըստ որի՝ փետրվարի 1-ից փաստացի լուծարվեց ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը, որը ստեղծվել էր 1997թ․ նոյեմբերի 13-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի և պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ։ Դրանից առաջ տեղեկություններ էին շրջանառվում, որ ճնշումներ են գործադրվում գնդերեցների նկատմամբ՝ Փաշինյանի նախաձեռնած Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» օրակարգին միանալու համար։
Օրերս Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ 42 գնդերեցներից 4-ը միացել են «բարենորոգման» ծրագրին։ Տեր Զարեհ քահանա Աշուրյանն էլ հայտնեց, որ իր տեղեկություններով՝ նրանք, ովքեր կմիանան «բարենորոգման» օրակարգին, գնդերեց աշխատելու համար շուրջ 700 հազար դրամ աշխատավարձ կստանան։
Փետրվարի 6–ի ճեպազրույցի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերքեց առաջարկի վերաբերյալ լուրերը, միաժամանակ նշեց՝ ովքեր կհամաձայնեն ՊՆ նոր հրամանի համաձայն շարունակել ծառայությունը, բավարար աշխատավարձ կստանան։

Leave a comment