Չկա որևէ ուժ, որը վիճարկած լինի հրապարակված տեսագրությունները․ ՀԿԿ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Քաղաքականություն

28.06.2026 | 18:02

Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակումները բացառապես կրել են իրավական և կանխարգելիչ նպատակ: Այս մասին Սահմանադրական դատարանում հայտարարեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը՝ անդրադառնալով ընտրակաշառքների վերաբերյալ ձայնագրությունների հրապարակումներին և դրանցում քաղաքական ուժերի անունները նշելուն։

«Քրեաբանության մեջ վաղուց ընդունված է, որ միայն դեպքի բացահայտումը և կոնկրետ անձի պատասխանատվության հարցը լուծելը բավարար չէ: Այստեղ առանցքային նշանակություն ունի հանրային կանխարգելիչ ազդակ ստեղծելը, որը հասցեագրված է ողջ հասարակությանը:

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հանցագործությունների կանխարգելումը չի կարող նույնացվել քարոզչության հետ ոչ տրամաբանական, ոչ լեզվաբանական և ոչ էլ իրավաբանական իմաստով: Չկա որևէ ուժ, որ որևէ դատավարական ընթացակարգով վիճարկած լինի Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակված տեսագրությունները»,-ասաց նա։

Մանրամանսերը՝ տեսանյութում։

Leave a comment