Արևմտյան էլիտաերը փորձում են ներքին խառնաշփոթ սերմանել ՌԴ-ում, բայց չի ստացվում. Պուտին

https://arm.sputniknews.ru/20260628/arevmtjan-elitaery-pvordzum-en-nerqin-kharnashpvot-sermanel-rd-um-bajc-chi-stacvum-putin-103942821.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/17/103758411_140:0:2869:2047_1920x0_80_0_0_c6eabfc8c344a80d8b5f1d087a8e5e0c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վլադիմիր պուտին, ռուսաստան, արևմուտք

վլադիմիր պուտին, ռուսաստան, արևմուտք

Բաժանորդագրվել

ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը ամուր կանգնած է իր ժողովրդի շնորհիվ և պատրաստ է պայքարել իր ապագայի համար:

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Արևմտյան էլիտաները փորձում են ներքին խռովություն սերմանել Ռուսաստանում, սակայն դա նրանց չի հաջողվում։ Այս մասին Մոսկվայում «Եդինայա Ռոսիա» կուսակցության XXIII համագումարում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանը կոպիտ, առանց չափազանցության` աննախադեպ ճնշում է ապրում արևմտյան վերնախավերի կողմից: Նրանք չեն կարողանում մեզ ռազմավարական պարտութան մատնել, չեն կարողանում հաղթել մարտի դաշտում, փորձում են ցնցել քաղաքական իրավիճակը, սերմանել ներքին անկարգություններ, դա նույնպես չի ստացվում»,- ասել է ՌԴ ղեկավարը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը միշտ ուժեղ է եղել և հաղթել է իր ժողովրդի միասնության շնորհիվ։

«Հենց մեր ներքին միասնությունը հանգիստ չի տալիս որոշ չարակամների։ Ինչպես արդեն նշել եմ, նրանք կցանկանային խաթարել այն, թուլացնել այն, կասկածի տակ դնել այն։ Նրանց մոտ երբեք չի ստացվել և հիմա էլ չի ստացվի», – ասել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ամուր կանգնած է իր ժողովրդի շնորհիվ և պատրաստ է պայքարել իր ապագայի համար։

«Հենց այսպիսի մարդկանց, մեր ամբողջ ժողովրդի շնորհիվ է, որ Ռուսաստանը, ինչպես ասում են, ամուր կանգնած է իր ոտքերի վրա, պնդում է իր հիմնարար շահերը և պատրաստ է պայքարել դրանց համար։ Մեր ապագայի, կենսակերպի, աշխարհայացքի, ավանդույթների և հիմքերի համար», – ասել է Ռուսաստանի առաջնորդը՝ հավելելով, որ Ռուսաստանի սահմանների անձեռնմխելիությունը, անշուշտ, կապահովվի երկարաժամկետ հեռանկարում։

Այսօր Մոսկվայում անցկացվում է «Եդինայա Ռոսիա» կուսակցության 23-րդ համագումարի առաջին փուլը։

Leave a comment