Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. ««Շին աղբի» անվան տակ գողացել են Դավիթ Անհաղթ այգու հարակից մայթերի որակյալ բետոնե տոմետները։ Իսկ որտեղ որ տարել են տոմետները, մի քանի տուն այն կողմ գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի «թաղապետ» Արտակ Հովակիմյանի տունը։ Նույնատիպ գողության դեպք նաև բացահայտել էի 2024 թվականին»…