ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն «Քոնթուր գլոբալ» ընկերության Գորիսի գրասենյակում քննարկել է էներգետիկ անվտանգության և համագործակցության ուղղությունները


ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է «Քոնթուր գլոբալ» ընկերության Գորիսի գրասենյակ՝ քննարկելու էներգետիկ անվտանգության և համագործակցության հնարավոր ուղղությունները։ Այդ մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջում։


 


«Որպես Հայաստանում գործող ամերիկյան ամենախոշոր ընկերություններից մեկը՝ «Քոնթուր գլոբալը» կարևոր դերակատարում ունի Հայաստանի էներգետիկ ոլորտում և հայ-ամերիկյան տնտեսական կապերի ամրապնդման հարցում»,- նշված է գրառման մեջ։


 

Դիտումների քանակ2

Leave a comment