Եթե իսկապես երկակի ենթակայությունը խնդիր էր, ապա ինչո՞ւ այդ խնդիրը տեսանելի դարձավ միայն հիմա. Վիտալի Մանգասարյան

 «Հենակետ» վերլուծական կենտրոնի նախագահ Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը

ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ բանակում երկակի ենթակայություն չի կարող լինել, և այսուհետ հոգևորականները պետք է ենթարկվեն Զինված ուժերի բարոյահոգեբանական գծով վարչությանը։

Հարց է առաջանում.

եթե իսկապես երկակի ենթակայությունը խնդիր էր, ապա ինչո՞ւ այդ խնդիրը տեսանելի դարձավ միայն հիմա։

Եթե անգամ ելնենք այն կանխավարկածից, որ այդ որոշումը որևէ կերպ կապված չէ իշխանության կողմից վերջին շրջանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ տարվող ճղճիմ և համակարգված գործողությունների հետ, և ընդամենը «երջանիկ պատահականություն է», ապա ստացվում է, որ ՊՆ ղեկավարին ավելի քան չորս տարի է պահանջվել, որպեսզի հասկանա, որ բանակում երկակի ենթակայությունը «խնդիր» է :

Ֆիքսենք նաև, որ տասնամյակներ շարունակ բանակում հոգևոր ծառայությունը գործել է նույն տրամաբանությամբ, նույն ենթակայությամբ, նույն ձևաչափով, և այդ ընթացքում երկակի ենթակայությունը չի խանգարել, չի խարխլել կառավարման համակարգը, չի ստեղծել ճգնաժամ։ Իսկ հիմա՝ հանկարծ պարզվում է, որ դա սկզբունքորեն անթույլատրելի երևույթ է։

Հ.Գ. Ինչպես կասեր դասականը՝ 7 տարի մնացել են միևնույն դասարանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment