Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում ներկայացված պնդումները չեն համապատասխանում իրականությանը. ՊԵԿ


Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում ներկայացված պնդումները, թե 2026 թվականի հունիսի 27-ին Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներ չեն իրականացվել մաքսային մարմնի աշխատակիցների անգործության պատճառով, ինչպես նաև թե տեղեկատվական համակարգը չի գործել, չեն համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից։


 


Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2026 թվականի հունիսի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներն իրականացվել են անխափան և բնականոն ընթացքով։ Նշված ժամանակահատվածում գրանցվել է 309 մուտք և 266 ելք, ինչը փաստում է, որ մաքսային կետը գործել է սահմանված կարգով։


 


Կոչ ենք անում զերծ մնալ չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումից։


Հիշեցնում ենք, որ մաքսային մարմինների գործունեության վերաբերյալ հարցերի, դժգոհությունների կամ խնդիրների դեպքում քաղաքացիները կարող են դիմել Պետական եկամուտների կոմիտե։ Յուրաքանչյուր դիմում կուսումնասիրվի սահմանված կարգով, և կտրամադրվի հիմնավորված պատասխան։


 

Դիտումների քանակ5

Leave a comment