«Ազատություն» – Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ynet-ի հետ զրույցում հայտարարել է, որ աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին:
Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարն էր հայտարարել, որ կառավարության հաջորդ նիստում ներկայացնելու է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձևի նախագիծը։ Կառավարության հավանությանն արժանանալուց հետո նախագիծը կուղարկվի խորհրդարան, տեղեկացրել էր ԱԳ նախարարը։
2025-ի ամռանը վարչապետ Բենյամին Նեթանյահուն էր անդրադարձել 1915 թվականի Մեծ եղեռնին։ Լրագրող Պատրիկ Բեթ-Դեյվիդի հարցին, թե ինչո՞ւ ոչ մի իսրայելցի վարչապետ չի ճանաչում Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարի սկզբին հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը, Նեթանյահուն արձագանքել է. «Ես հենց նոր արեցի։ Ահա, խնդրեմ»։
2024-ի մարտին Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: