Վենեսուելայի երկրաշարժի գոտում փրկել են փլատակների տակ 70 ժամ մնացած երեխայի

Բաժանորդագրվել

Վերջին տվյալներով՝ տարերքի զոհ է դարձել 1430 մարդ։

Վենեսուելայում փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 11-ամյա տղայի և տարեց կնոջ։ Ավերիչ երկրաշարժից հետո նրանք ավերակների տակ են մնացել 70 ժամ, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Վերջին տվյալներով՝ ողբերգության հետևանքով զոհվել է 1430 մարդ։
Վենեսուելայում հունիսի 25-ին երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ առաջին երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7,2, երկրորդինը՝ 7,5: Դրանից հետո գրանցվել է ևս մոտ 30 հետցնցում։

Տարերային աղետը հանգեցրել է բնակելի տների և ենթակառուցվածքների օբյեկտների մասշտաբային ավերածությունների, բժշկական հաստատությունների վնասների, ինչպես նաև երկրի գլխավոր օդանավակայանի փակման:

Leave a comment