Քուվեյթը դատապարտել է Իրանի հարձակումները

Քուվեյթի արտաքին գործերի նախարարությունը կիրակի օրը հրապարակած հայտարարությամբ խստորեն դատապարտել է Իրանի կողմից երկրի դեմ իրականացված հարձակումները՝ դրանք որակելով որպես երկրի ինքնիշխանության կոպիտ խախտում։

Գերատեսչությունը հայտարարել է, որ «ամենախիստ կերպով դատապարտում է Իրանի կողմից բազմիցս իրականացված հրեշավոր ագրեսիայի գործողությունները», ընդգծելով, որ այդ հարձակումները հանդիսանում են Քուվեյթի ինքնիշխանության բացահայտ ոտնահարում։

Արտաքին գործերի նախարարության գնահատմամբ՝ նման գործողությունները խաթարում են տարածաշրջանային և միջազգային մակարդակներում լարվածության թուլացմանն ուղղված շարունակական ջանքերը և «ուղղակի մարտահրավեր են այն միջազգային կամքին, որը պաշտպանում է այդ ուղին»։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Քուվեյթը «պահպանում է իր ինքնիշխանությունը պաշտպանելու, երկրի անվտանգությունն ու կայունությունը պահպանելու, ինչպես նաև իր քաղաքացիներին և երկրի տարածքում բնակվող անձանց պաշտպանելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկելու լիարժեք իրավունքը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment