Իրանն ավելի կոշտ կպատասխանի ԱՄՆ-ի կողմից հրադադարի խախտումներին. ԻՀՊԿ

https://arm.sputniknews.ru/20260628/irann-aveli-kvosht-kpataskhani-amn-i-kvoghmic-hradadari-khakhtumnerin-ihpk-103936294.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/07/94334521_0:0:1138:853_1920x0_80_0_0_cab1e485453aa81bbb4fd9edd5f61ae5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ

իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ

Բաժանորդագրվել

Իրանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին Քեշմ կղզու և Սիրիկ քաղաքի շրջանում հարվածների մասին:

ԵՐԵՎԱՆ, 28 հունիս – Sputnik. Թեհրանն ավելի կոշտ կարձագանքի ԱՄՆ-ի կողմից հրադադարի ցանկացած հետագա խախտումներին։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։

«Իրանը վճռական պատասխան կտա հակառակորդի ցանկացած գործողության։ Հրադադարի յուրաքանչյուր խախտման համար ավելի կոշտ պատասխան կտրվի», – ասել է Մոհեբին իրանական SNN հեռուստաալիքին։

Իրանական ԶԼՄ-ները այսօր հայտնել էին Քեշմ կղզու և Սիրիկ քաղաքի շրջանում հարվածների մասին: ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաստատել էր Իրանում բազմաթիվ թիրախների վրա հարձակումը՝ ի պատասխան Թեհրանի կողմից առևտրային նավի վրա ենթադրյալ հարձակման: Դրանից հետո ԻՀՊԿ-ն հայտարարել էր, որ իր պատասխան հարվածների թիրախավորել են Քուվեյթում ԱՄՆ ավիաբազան և Բահրեյնում ամերիկյան ռազմածովային ուժերի բազան:

Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, դրանց զոհ է դարձել ավելի քան երեք հազար մարդ: Հակամարտության սրման պատճառով գործնականում դադարեցվել է Հորմուզի նեղուցով նավարկությունը։ Արդյունքում վառելիքի գներն աճել էին աշխարհի երկրների մեծ մասում։ Մարտական գործողությունների ավարտից հետո կողմերը բանակցություններ են սկաել։

Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռակա կարգով հուշագիր են ստորագրել, որը ենթադրում է փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտության ավարտ:

Հուշագիրը նաև սահմանում է ժամկետներ, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի նավարկությունը Հորմուզի նեղուցում:

Բացի այդ, Իրանը պարտավորվում է միջուկային զենք չունենալ, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով։ Կողմերը 60 օրվա ընթացքում այդ հարցի շուրջ բանակցություններ կվարեն։ Թեհրանի համար արդյունքը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների վերացումը։

Leave a comment