Հայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է Իռլանդիային


Հայաստանի ազգային հավաքականը Լոս Անջելեսում անցկացրած ընկերական հանդիպման շրջանակում 74:59 հաշվով առավելության է հասել Իռլանդիայի հավաքականի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:


Քառորդների արդյունքները՝


I քառորդ՝ 23:20


II քառորդ՝ 16:15


III քառորդ՝ 18:9


IV քառորդ՝ 17:15:


Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Արտյոմ Թավակալյանը, որը գրանցել է 14 միավոր, 3 ռեբաունդ, 2 արդյունավետ փոխանցում:


Հայաստանի ազգային հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 2-ին Նորվեգիայի դեմ «Եվրոբասկետ 2029»-ի նախընտրական փուլի շրջանակում։



 

Դիտումների քանակ4

Leave a comment