Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին աջակցում եմ. Նեթանյահու

Բաժանորդագրվել

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարն ավելի վաղ հայտնել էր, որ ճանաչման մասին բանաձևի նախագիծը կներկայացնի կառավարության նիստում:

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագծին աջակցելու մասին, հաղորդում է Ynet-ը:

Ավելի վաղ Թել Ավիվի և Անկարայի միջև հարաբերությունների շարունակական սրման ֆոնին Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը հայտարարել էր, որ կառավարության հաջորդ նիստին կներկայացնի Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձևի նախագիծ:

Նրան խնդրել են պատասխանել Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ սպասվող քննարկման, ինչպես նաև անցյալում նրա կողմից ճանաչման արգելափակման մասին հարցին:

«Ես այն չեմ արգելափակել և միանշանակ աջակցում եմ», – նշել է Նեթանյահուն:

Հայաստանի ԱԳՆ-ն առայժմ ոչ մի կերպ չի մեկնաբանել այդ նախաձեռնությունը։

Leave a comment