Սրբուհի Գալյանը բացահայտ սուտ խոսեց՝ հայտարարելով, թե Անդրանիկ Թևանյանին առաջադրված մեղադրանքի մասին հրապարակումներն ավելի վաղ են եղել․ Արեգնազ Մանուկյան

«Մայր Հայաստան»-ի վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը

Սրբուհի Գալյանը Սահմանադրական դատարանում բացահայտ սուտ խոսեց՝ հայտարարելով, թե Անդրանիկ Թևանյանին առաջադրված մեղադրանքի մասին հրապարակումներն ավելի վաղ են եղել, քան դրա մասին առաջինը բարձրաձայնել է Նիկոլ Փաշինյանը։

Իսկ իրականությունն այն է, որ հանրահավաքի հարթակից Փաշինյանն ուղիղ հրահանգ է իջեցրել շինծու մեղադրանքով կալանավորել Թևանյանին, ինչից հետո նոր սկսվել է գործընթացը։

Սուրեն Գրիգորյանն էլ ստիպված եղավ խոստովանել, որ Թևանյանի գործի հետ կապված տեղեկատվությունն արձակուրդում գտնվող Փաշինյանին հասանելի է դարձել որպես պաշտոնատար անձ։

Սա նշանակում է, որ տեղի է ունեցել պաշտոնեական դիրքի ակնհայտ չարաշահում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment