ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում պայքարն ավարտվեց նաև K խմբում, որի հաղթող դարձավ Կոլումբիայի հավաքականը:
Երրորդ տուրում կոլումբացիները գոլազուրկ ոչ-ոքի խաղացին Պորտուգալիայի հավաքականի հետ ու վաստակեցին 7 միավոր: Պորտուգալիան 5 միավորով գրավեց երկրորդ տեղն ու նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ:
Խմբի մյուս խաղում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականը 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Ուզբեկստանի հավաքականի նկատմամբ ու 3 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը: Աշխարհի առաջնությունների նորեկ Ուզբեկստանը պայքարը լքեց երեք պարտությամբ:
ԱԱ-2026-ում 1/16 եզրափակիչի ուղեգիր են նվաճում խմբերում առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականներն ու երրորդ տեղ զբաղեցրած լավագույն արդյունքով 8 թիմեր:
ԱԱ-2026, երրորդ տուր
K խումբ
Կոլումբիա – Պորտուգալիա՝ 0:0 (տեսանյութ)
Կոնգոյի ԴՀ – Ուզբեկստան՝ 3:1 (տեսանյութ)
Յոան Վիսա, 68 (11մ), 90+1, Ֆիստոն Մայելե, 78 – Էլդոր Շոմուրոդով, 10