Ասրյանը ներկա էր ԶՈւ սերժանտական համակարգի զինծառայողների երդմանը
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈւ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը։
Միջոցառմանը մասնակցել են նաև զինծառայողների ընտանիքի անդամները։ Արհեստավարժ սերժանտները հանդիսավորությամբ երդվել են փորձով, գիտելիքով ու նվիրումով ծառայել ի նպաստ ՀՀ բանակի:
Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհավորել է սերժանտներին՝ մաղթելով պատվով ու պատասխանատվությամբ իրականացնել ստանձնած առաքելությունը: