https://arm.sputniknews.ru/20260627/qajarani-tuneli-karucman-meknarky-trvats-e-pajmanagir-e-knqvel-103930130.html
Քաջարանի թունելի կառուցման մեկնարկը տրված է. պայմանագիր է կնքվել
Քաջարանի թունելի կառուցման մեկնարկը տրված է. պայմանագիր է կնքվել
Sputnik Արմենիա
Ագարակ– Քաջարան ճանապարհը բաղկացած է երկու լոտից։ 27.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-27T19:40+0400
2026-06-27T19:40+0400
2026-06-27T19:56+0400
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
թունել
քաջարան
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան–իրան գործակցություն
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1b/103929960_2:0:1142:641_1920x0_80_0_0_3b7b180073a9fa8b85ebb6e972767cf5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Հայաստանում մեկնարկեց ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերից մեկի՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի մաս կազմող Քաջարանի թունելի կառուցումը։ Այս մասին տեղեկանում ենք «Ճանապարհային դեպատրտամենտ» հիմնադրամից։Կառույցը հայտնել է, որ այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի և իրանական «Թունել Սադ Արիանա» ու «Աբատ Ռահան Պարս Ինթերնեյշնլ Գրուպ» համատեղ ձեռնարկության միջև պաշտոնապես կնքվել է շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիրը։Այս ստորագրմամբ և իրանցի գործընկերների հետ հանդիպմամբ ազդարարվել է 7.2 կիլոմետր երկարությամբ թունելի կառուցման աշխատանքների պաշտոնական բացումն ու գործնական փուլի մեկնարկը։Նշենք, որ Ագարակ– Քաջարան ճանապարհը բաղկացած է երկու լոտից (հատվածից)։ Առաջինը Ագարակից (Իրանի հետ սահմանին) դեպի Քաջարան տանող 32 կմ երկարությամբ ճանապարհն է։ Այս ճանապարհի մեծ մասում շինարարությունն արդեն ավարտված է։ Դրա երկայնքով կառուցվում է 2 թունել և 15-ից ավելի կամուրջ։ Ճանապարհի այս հատվածն ավարտվում է Քաջարանից մոտ 7 կմ դեպի հարավ։Այդտեղից սկսվում է երկրորդ լոտի շինարարությունը՝ 7,2 կմ երկարությամբ թունելը, որը ճանապարհը դուրս կբերի դեպի Քաջարան քաղաք։
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
թունել
քաջարան
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
Քաջարանի թունելի կառուցման մեկնարկը տրված է. պայմանագիր է կնքվել
Sputnik Արմենիա
Քաջարանի թունելի կառուցման մեկնարկը տրված է. պայմանագիր է կնքվել
2026-06-27T19:40+0400
true
PT0M16S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1b/103929960_145:0:1000:641_1920x0_80_0_0_7f0900470c4752bbd42e66c299145f27.jpg.webp
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, թունել, քաջարան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–իրան գործակցություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, թունել, քաջարան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–իրան գործակցություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
Ագարակ– Քաջարան ճանապարհը բաղկացած է երկու լոտից։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Հայաստանում մեկնարկեց ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերից մեկի՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի մաս կազմող Քաջարանի թունելի կառուցումը։ Այս մասին տեղեկանում ենք «Ճանապարհային դեպատրտամենտ» հիմնադրամից։
Կառույցը հայտնել է, որ այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի և իրանական «Թունել Սադ Արիանա» ու «Աբատ Ռահան Պարս Ինթերնեյշնլ Գրուպ» համատեղ ձեռնարկության միջև պաշտոնապես կնքվել է շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիրը։
Այս ստորագրմամբ և իրանցի գործընկերների հետ հանդիպմամբ ազդարարվել է 7.2 կիլոմետր երկարությամբ թունելի կառուցման աշխատանքների պաշտոնական բացումն ու գործնական փուլի մեկնարկը։
Նշենք, որ Ագարակ– Քաջարան ճանապարհը բաղկացած է երկու լոտից (հատվածից)։ Առաջինը Ագարակից (Իրանի հետ սահմանին) դեպի Քաջարան տանող 32 կմ երկարությամբ ճանապարհն է։ Այս ճանապարհի մեծ մասում շինարարությունն արդեն ավարտված է։ Դրա երկայնքով կառուցվում է 2 թունել և 15-ից ավելի կամուրջ։ Ճանապարհի այս հատվածն ավարտվում է Քաջարանից մոտ 7 կմ դեպի հարավ։
Այդտեղից սկսվում է երկրորդ լոտի շինարարությունը՝ 7,2 կմ երկարությամբ թունելը, որը ճանապարհը դուրս կբերի դեպի Քաջարան քաղաք։