Իշխան Զաքարյանը շուրջ 305 միլիոն դրամ կվերադարձնի պետությանը. հաշտություն է կնքվել

https://arm.sputniknews.ru/20260627/ishkhan-zaqarjany-shurj-305-milivon-dram-kveradardzni-petutjany-hashtutjun-e-knqvel-103928152.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/19/34635809_89:0:1512:1067_1920x0_80_0_0_7e87b037568c3d51bf98068612aaa65e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իշխան զաքարյան, հհ դատախազություն, ապօրինի, բռնագանձում

իշխան զաքարյան, հհ դատախազություն, ապօրինի, բռնագանձում

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ԱԺ անկախ պատագավոր Իշխան Զաքարյանի և պետության միջև հաշտության համաձայնագիր է կնվել. նա ՀՀ–ին շուրջ 305 միլիոն դրամ կվերադարձնի(304 միլիոն 554 հազար դրամ): Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը` նշելով, որ հաշտությունը հաստատվել է հունիսի 26-ին` ՀՀ հակակոռուպցիոն դատարանի վճռով։

Այս գործով դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել դեռևս 2024 թվականի հուլիսի 29-ին, որը նույն թվականի օգոստոսին ընդունվել էր վարույթ։ Արդեն 2026 թվականի հունիսի 15-ին դատարանի որոշմամբ հաստատվել էր հայցի հիմքի և առարկայի փոփոխությունը։

Պատասխանող կողմը` Իշխան Զաքարյանն ու նրա հետ փոխկապակցված անձինք, ամբողջությամբ ընդունել են փոփոխված պահանջը և պարտավորվել նշված ավելի քան 304 միլիոն դրամը Հայաստանի Հանրապետությանը փոխանցել 6 ամսվա ընթացքում՝ հատուկ սահմանված ժամանակացույցի համաձայն։

Դատախազությունը հիշեցրել է, որ սա Իշխան Զաքարյանի կողմից պետությանը փոխանցվող միակ գույքը չէ. դեռևս 2020 թվականի սեպտեմբերին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, 2023-2024 թվականների ընթացքում, նախկին պաշտոնյան արդեն իսկ պետությանն էր վերադարձրել ընդհանուր շուրջ 71 հեկտար մակերեսով 15 հողատարածք հետևյալ բնակավայրերում.

Արարատի մարզ, Լանջազատ համայնք՝ 11 հողատարածք,
Կոտայքի մարզ, Հացավան համայնք՝ 2 հողատարածք,
Կոտայքի մարզ, Գառնի համայնք՝ 2 հողատարածք։

Ըստ դատախազության` բացի հողատարածքներից Զաքարյանը նախկինում դատախազության դեպոզիտ հաշվեհամարին էր մուտքագրել նաև 32 միլիոն դրամ՝ որպես վերոնշյալ հողամասերի աճուրդային և կադաստրային արժեքների միջև առկա տարբերություն։

Leave a comment