ՀՀ դեսպանը մասնակցել է Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կայացած միջոցառմանը․ շփումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Քաղաքականություն

20.11.2026 | 10:43

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կայացած «Big Blue Bash» ամենամյա երկրորդ միջոցառմանը՝ նվիրված Վետերանների ազգային օրվան։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ միջոցառման շրջանակում Մկրտչյանը շփումներ է ունեցել ԱՄՆ կառավարության մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ աշխատանքի քարտուղար Քիթ Սոնդերլինգի, Գաղտնի ծառայության տնօրեն Շոն Քյուրանի, Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի տնօրեն Սառա Քարթերի և փոխտնօրեն Վիկտոր Ավիլայի հետ։ Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և հայ-ամերիկյան համագործակցության հնարավորությունները։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հաղորդագրությունը՝ ստորև․

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մար-ա-Լագոյի առանձնատանը կայացած «Big Blue Bash» ամենամյա երկրորդ միջոցառմանը՝ նվիրված Վետերանների ազգային օրվան։

Երեկոյին մասնակցել են ԱՄՆ կառավարության տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, հանրային գործիչներ։

Միջոցառման շրջանակում դեսպան Մկրտչյանը շփումներ է ունեցել մի շարք պաշտոնատար անձանց, այդ թվում՝

• ԱՄՆ աշխատանքի քարտուղար Քիթ Սոնդերլինգի,
• ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրեն Շոն Քյուրանի,
• ԱՄՆ Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի (ONDCP) տնօրեն Սառա Քարթերի
• ԱՄՆ Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի (ONDCP) փոխտնօրեն, թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման ու կասեցման գործողությունների համակարգող Վիկտոր Ավիլային հետ։

Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի շրջանակում համագործակցության հնարավորությունների շուրջ։

Leave a comment