Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ նախագահի տեղակալ, ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից վերահաստատել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի արդիական հարցերը, անդրադարձ է կատարվել տրանսպորտի, էներգետիկայի, առևտրատնտեսական հարաբերությունների և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընթացքին:
Զրուցակիցները քննարկել են նաև սահմանային անցակետի արդիականացման և սահմանահատման թողունակության բարձրացման վերաբերյալ հարցերը, որոնք ուղղակիորեն կխթանեն առևտրատնտեսական համագործակցության զարգացումը:
ՀՀ փոխվարչապետը և ԻԻՀ նախագահի տեղակալը՝ որպես Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներ, երկուստեք ընդգծել են միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը և պայմանավորվել են շարունակել քննարկումները այդ ձևաչափով:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: