Բժիշկները զգուշացրել են շոգ եղանակին որոշ դեղամիջոցներ ընդունելու վտանգների մասին

Ռուսական Առաջին ալիքի «Ապրեք առողջ» հաղորդման ժամանակ բժիշկները զգուշացրել են շոգ եղանակին որոշակի դեղամիջոցներ ընդունելու հետ կապված ռիսկերի մասին: Մասնավորապես, դրանց թվում են միզամուղ հիդրոքլորոթիազիդը, ցավազրկող կետոպրոֆենը և հակասնկային դեղամիջոց իտրակոնազոլը:

«Հիդրոքլորոթիազիդը լուսատոքսիկ դեղամիջոց է, լուսաալերգեն և մեծացնում է քաղցկեղի առաջացման ռիսկը», – ասել է բժշկական գիտությունների դոկտոր Ելենա Մալիշեւան:

Սրտաբան Գերման Գանդելմանը նշել է, որ այս դեղամիջոցը կարող է արևայրուք առաջացնել, ուստի այն ընդունելիս խորհուրդ է տրվում խուսափել արևայրուք ընդունել գագաթնակետային ժամերին՝ ժամը 11:00-ից մինչև 15:00-ը, և օգտագործել արևապաշտպան քսուք:

Բժիշկ Միխայիլ Կոնովալովն ընդգծել է, որ մեկ այլ դեղամիջոց՝ կետոպրոֆենը, որն օգտագործվում է որպես ցավազրկող, կարող է լուսաալերգիա առաջացնել, ինչը հանգեցնում է մաշկի ցանի արևի լույսի ազդեցության տակ գտնվող հատվածներում:

Իմունոլոգ Անդրեյ Պրոդեուսն հայտնել է, որ հակասնկային դեղամիջոց՝ «Իտրակոնազոլ»-ը, նույնպես անհամատեղելի է արևի լույսի հետ, ինչը դրա օգտագործումը շոգ եղանակին դարձնում է հատկապես վտանգավոր։

Leave a comment