2026 թվականի հունիսի 26-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը այցելեցին Հայկական ատոմային էլեկտրակայան։ Սկզբում տեղի ունեցավ շրջայց ՀԱԷԿ-ի տարածքում, որին հաջորդեց ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցությունը։
Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը, ՀԱԷԿ-ի տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, Միջուկային անվտանգության կոմիտեի տնօրենի պարտականությունները կատարող Խաչատուր Խաչիկյանը, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարները։
Խորհրդակցության ընթացքում «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը ներկայացրեց Հայկական ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման (ՇԺԵ-2) ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև էներգետիկ ոլորտի զարգացման, Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգ և հուսալի շահագործման, ինչպես նաև ոլորտին առնչվող մի շարք այլ կարևոր հարցեր։
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: