Ֆրանկ Փալոնեն կոչ է արել ԱՄՆ փոխնախագահին հանդես գալ հայ գերիների ազատման օգտին

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնեն կոչ է արել ԱՄՆ փոխնախագահ Վենսին տարածաշրջանային այցի ընթացքում հանդես գալ հայ գերիների ազատման օգտին: 

«Ես զզված եմ Ադրբեջանի կողմից Արցախից գերեվարված հայերի նկատմամբ անարդար և անսրտորեն կայացված՝ ցմահ ազատազրկման դատավճիռներից․ նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Ալիևը հայտարարում է, թե հավատարիմ է խաղաղությանը և հաշտեցմանը, սակայն շարունակում է ոտնահարել մարդու իրավունքներն ու պատշաճ դատավարության սկզբունքները։

Ես կոչ եմ անում փոխնախագահ Վենսին իր առաջիկա տարածաշրջանային այցի ընթացքում հանդես գալ այս գերիների ազատման օգտին», x-ում գրել է Ֆրանկ Փալոնեն:

Alpha News

Leave a comment