https://arm.sputniknews.ru/20260627/hh-pvokhvarchapetn-u-iih-pvokhnakhagahy-qnnarkel-en-sahmanajin-ancaketeri-ardiakanacman-harcery-103917510.html
ՀՀ փոխվարչապետն ու ԻԻՀ փոխնախագահը քննարկել են սահմանային անցակետերի արդիականացման հարցերը
ՀՀ փոխվարչապետն ու ԻԻՀ փոխնախագահը քննարկել են սահմանային անցակետերի արդիականացման հարցերը
Sputnik Արմենիա
Կողմերը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի արդիական հարցեր։ 27.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-27T11:00+0400
2026-06-27T11:00+0400
2026-06-27T11:24+0400
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1b/103916119_0:0:544:307_1920x0_80_0_0_f16d32fc75e75032cdcd598076e48075.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ նախագահի տեղակալ, ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կառավարության անունից վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ էլ ավելի զարգացնելու ու խորացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները:Աշխատանքային հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասն անդրադարձել են երկկողմ օրակարգի առանցքային հարցերին,«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի արդիական հարցերը, անդրադարձ է կատարվել տրանսպորտի, էներգետիկայի, առևտրատնտեսական հարաբերությունների և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընթացքին: Քննարկվել են սահմանային անցակետի արդիականացման և սահմանահատման թողունակության բարձրացման վերաբերյալ հարցերը, որոնք ուղղակիորեն կխթանեն առևտրատնտեսական համագործակցության զարգացումը»,- նշված է հաղորդագրությունում։Մհեր Գրիգորյանը և Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին, հանդիսանալով Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներ, երկուստեք բարձր են գնահատել այս կառույցի դերն ու գործունեությունը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ակտիվորեն շարունակելու ընթացիկ քննարկումներն ու համատեղ ծրագրերի իրագործումը հենց այս ձևաչափի շրջանակներում:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1b/103916119_21:0:505:363_1920x0_80_0_0_9a93b7de43ab88be05e438684b11bb92.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն
իրանի իսլամական հանրապետություն
11:00 27.06.2026 (Թարմացված է: 11:24 27.06.2026)
Բաժանորդագրվել
Կողմերը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի արդիական հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ նախագահի տեղակալ, ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կառավարության անունից վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ էլ ավելի զարգացնելու ու խորացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները:
Աշխատանքային հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասն անդրադարձել են երկկողմ օրակարգի առանցքային հարցերին,
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի արդիական հարցերը, անդրադարձ է կատարվել տրանսպորտի, էներգետիկայի, առևտրատնտեսական հարաբերությունների և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընթացքին: Քննարկվել են սահմանային անցակետի արդիականացման և սահմանահատման թողունակության բարձրացման վերաբերյալ հարցերը, որոնք ուղղակիորեն կխթանեն առևտրատնտեսական համագործակցության զարգացումը»,- նշված է հաղորդագրությունում։
Մհեր Գրիգորյանը և Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին, հանդիսանալով Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներ, երկուստեք բարձր են գնահատել այս կառույցի դերն ու գործունեությունը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ակտիվորեն շարունակելու ընթացիկ քննարկումներն ու համատեղ ծրագրերի իրագործումը հենց այս ձևաչափի շրջանակներում: