Մհեր Գրիգորյանը և Դավիթ Խուդաթյանն այցելել են Հայկական ատոմային էլեկտրակայան

Մհեր Գրիգորյանը և Դավիթ Խուդաթյանն այցելել են Հայկական ատոմային էլեկտրակայան

2026 թվականի հունիսի 26-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը այցելեցին Հայկական ատոմային էլեկտրակայան։ Սկզբում տեղի ունեցավ շրջայց ՀԱԷԿ-ի տարածքում, որին հաջորդեց ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցությունը։

 

Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը, ՀԱԷԿ-ի տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, Միջուկային անվտանգության կոմիտեի տնօրենի պարտականությունները կատարող Խաչատուր Խաչիկյանը, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարները։

Խորհրդակցության ընթացքում ՀԱԷԿ-ի տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը ներկայացրեց Հայկական ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման (ՇԺԵ-2) ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև էներգետիկ ոլորտի զարգացման, Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգ և հուսալի շահագործման, ինչպես նաև ոլորտին առնչվող մի շարք այլ կարևոր հարցեր։

Leave a comment